Գյումրեցի 18-ամյա Սարգիս Գասպարյանը, որին Գյումրիում ճանաչում են՝ որպես Լոշ Մանուկի տղա Սարգիս, Գյումրիի Հայփոստի տարբեր բաժանմունքներից ապակիները կոտրելով մի քանի հարյուր հազար դրամի գումար էր գողացել:
Դեկտեմբերի 20-ի երեկոյան Սարգիսը մտել էր փոստային բաժանմունք, փնտրել փող եւ արժեքավոր իրեր: Աշխատակցուհիներից մեկի դարակից Սարգիս Գասպարյանը հայտնաբերել էր 10 հազար դրամ ու նրա դրամապանակը 600 դոլար պարունակությամբ, եւ, տեսնելով ներս մտնող աշխատակցին, փախուստի էր դիմել: Աշխատակիցը մի քանի մետր վազելով հետեւել էր նրան, բայց չէր կարողացել բռնել: Սարգիսը գումարը ծախսել էր մայրաքաղաքում զվարճանքների վրա, գումարը վերջանալուց հետո նորից էր գողության դիմել: Սարգիս Գասպարյանը 2010թ-ին էլ էր հանցագործություն կատարել եւ ձերբակալվել, սակայն չէր խրատվել:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնի Մուշի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 34 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











