Շիրակի մարզում Նոր տարվա օրերին երեք վիճաբանություն է տեղի ունեցել, երեքն էլ ավարտվել են դանակահարությամբ։ Մեղավորները հայտնի են, հարուցվել է քրեական գործ։

Գյումրիի Լալայան փողոցում երեկոյան Սեւակ Ղամբարյանը վառարանի ծխատար խողովակի համար վիճել է հարեւանի հետ եւ դանակով հարվածել։

Հաջորդ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 4-ին. Արամ Մկրտչյանը Ամանորը շնորհավորելու համար գնացել էր ազգականներից մեկի տուն, ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանել տանտիրոջ հետ, որից հետո նրան դուրս են հանել տանից։ Որոշ ժամանակ անց Արամը սուր ծակող գործիքով վերադարձել էր եւ հարվածել տուն մտնող հյուրին՝ Հայկ Սուքիասյանին։

Երրորդ դանակահարությունը տեղի էր ունեցել հունվարի 9-ին Արթիկի բժշկական կենտրոնի դիմաց։ Կասկածյալ 24-ամյա Անդրանիկ Հակոբյանը սուր ծակող գործիքով հարվածել էր Շիրակ մարզի Գետափ գյուղի մի բնակչի: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության պատճառը շինարարական ժապավենաձեւ մետրն է եղել։

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում