Երեւանի Շինարարների փողոցում բնակվող, գողության եւ դանակահարության համար նախկինում 3 անգամ դատապարտված 39-ամյա Արթուր Հովհաննիսյանի բնակարանից հայտնաբերվել է «Ազալեպտին» տեսակի հոգեմետ դեղահաբ, իսկ մնացած 9 դեղահաբը հասցրել էր ընդունել։
Ոստիկանությունում 39-ամյա Արթուրն ասել էր, որ դեղահաբերը ընդունել է անքնության պատճառով: Քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Հովհաննիսյանին դեղահաբեր էր տվել 43-ամյա Ռոբերտ Ղազարյանը: Նախկինում դանակահարության համար դատապարտված Ռոբերտ Ղազարյանի բնակարանից խուզարկության ժամանակ հայտնաբերվեց 20 հատ «Ազալեպտին», 65 հատ «Տրիֆտազին» եւ 20 հատ «Գալոպերիդոլ» տեսակի հոգեներգործող դեղամիջոցներ: Ղազարյանի խոսքով` դեղահաբերը ստացել է հոգեբուժարանից, որտեղ որ բուժվում է: Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Արթուր Հովհաննիսյանն ու Արթուր Ղազարյանը ստորագրությամբ ազատ են արձակվել: Քննությունը շարունակվում է: Մանրամասները տեսանյութում:











