ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում երիտասարդն ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել ոստիկանների օգնությամբ:

Առաջարկությունը տեսագրել է ոստիկանական մեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը։

Մեթ Վան Վլիթը նախօրոք ամեն բան պայմանավորվել է ոստիկանների հետ, որոնք երթևեկության ընթացքում կանգնեցրել են Մեթի մեքենան, սկզբում ստուգել են նրա փաստաթղթերը, հետո խնդրել են նրան ընկերուհու հետ դուրս գալ մեքենայից, ոստիկաններից մեկը ձևացրել է, իբր ձեռնաշղթաներ է հագցնում Մեթին և խուզարկում, գրպանից հանել է մատանին, տվել նրան, իսկ Մեթը մոտեցել է վախեցած հարսնացուին, ծնկի եկել նրա առաջ և ամուսնության առաջարկություն արել:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ զույգն առաջին անգամ հանդիպել է ոստիկանական տեղամասում 4 տարի առաջ, երբ ոստիկանները քոլեջում կազմակերպված խնջույքի ժամանակ ձերբակալել են նրանց և տարել բաժանմունք` օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը ստուգելու համար: