Համացանցում տարածվել է տեսագրություն, որում երևում է` ինչպես է 2-ամյա տղան Ավստրալիայի փողոցներում սքեյթբորդ վարում:

Փոքրիկի՝ սքեյթբորդով կատարած հնարքները տեսագրել է հայրը և տեղադրել համացանցում:

UK MSN-ը տեղեկացնում է, որ տղայի ընտանիքի բոլոր անդամները սքեյթբորդի սիրահարներ են և որպես թիմ մրցում են տարբեր մրցույթներում: Քալեյ Սթոն Քելին յոթ երեխաներից ամենափոքրն է և սկսել է սքեյթբորդ վարել, երբ ընդամենը 6 ամսական էր։