«Արմենիա» բժշկական կենտրոնից հունվարի 23-ին ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ձեռքի կտրվածքով երիտասարդ է դիմել հիվանդանոց: Արտյոմ Ավետիսյանը ոստիկանությունում պատմել է, որ Սիլիկյան թաղամասում` Շահումյան գերեզմանատան մոտ, իր վարած տաքսու ուղևորը դանակահարել է իրեն և գողացել իր մոտ եղած գումարը:

Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, որի հետագա քննությունից պարզ է դարձել, որ իրականում Արտյոմը վիճել է իր ծանոթներից Գուրգեն Սաղաթելյանի հետ, որն էլ դանակով հարվածել է իրեն: Գուրգեն Սաղաթելյանը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: