Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի հինգին «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ ստեղծման 4-ամյակի նախաշեմին պարգեւատրել է դրա ղեկավար, սպորտի նախարարի՝ երիտասարդության հարցերով տեղակալ Խաչիկ Ասրյանին «Հայկական բանակի խորհրդանիշով»:

«Ամբողջ չորս տարիների ընթացքում «Հայոց արծիվներ» կազմակերպության մեջ ներառվել է ավելի քան 500 գյուղական ու քաղաքային համայնք, ստեղծվել են ավելի քան 300 մասնաճյուղեր, իրականացվել են ավելի քան  550 ռազմահայրենասիրական միջոցառումներ»,-հայտարարել է Խաչիկ Ասրյանը:

Իր հերթին կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը պաշտպանության նախարար Սյրան Օհանյանին պարգեւատրել է «Հայ արծիվ» մեդալով: