Անհրաժեշտ է պահպանել ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին փետրվարի 15-ին 10-րդ հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ գլխավորը ոչ միայն ձեռքբերումն է, այլ նաեւ դրա պահպանումը: Նա կոչ է արել լինել միասնական, որպեսզի ստիպեն Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու կարողանան պահպանել խաղաղությունը: Ելույթի ավարտին կամավորականների միության վարչության նախագահը համագումարին արդյունավետ աշխատանք է մաղթել: