«Ապրես, որ դու կաս, վերջին բոլշեւիկ»: Այսպիսի խոսքերով՝ այսօր՝ փետրվարի 15-ին ԵԿՄ հոբելյանական համագումարում, ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեց հուշանվերը՝ ատրճանակի տեսքով գրիչը։

Սերժ Սարգսյանն՝ ընդունելով հուշանվերը, ի պատասխան ասաց. «Ինչպես ասում են, առանց զենքի չկա փրկություն»:

Նշենք, որ ԵԿՄ վարչության անդամ են ընտրվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, վարչության անդամների ցանկում է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը: Նույն հանձնաժողովի անդամ է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը

Հարցին, թե դուք էլ ե ՞ք երկրապահ կամավորականների միության անդամ, Սամվել Ալեքսանյանը դրական պատասխան տվեց։  Սակայն հարցից, թե  մասնակցե՞լ է պատերազմին, Ալեքսանյանը խուսափեց եւ ժպտալով հեռացավ: