«Ձնեմարդուկ-2014» ամենամյա փառատոնի մասնակիցները Ջերմուկ քաղաքում փետրվարի 14-ին եւ 15-ին ձնե քանդակներ են պատրաստել, այդ թվում՝ եկեղեցիներ, դղյակներ, կենդանիներ եւ մեքենաներ։ (ֆոտոռեպորտաժ)
Մոտ 50 քանդակներից ընտրված լավագույն գործերի հեղինակները ստացել են 2-օրյա հանգստյան ուղեգիր Ջերմուկի առողջարաններում։ Ջերմուկ քաղաքից հաղթողները կմեկնեն Արցախ շրջագայության։
«Մեզ շատ է դուր գալիս Գառնու հեթանոսական տաճարը, թող գոնե ժամանակավորապես այն լինի նաեւ Ջերմուկում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Նարեկ Գրիգորյանը, որի պատրաստած Գառնու տաճարը ճանաչվել էր լավագույններից մեկը։
Փառատոնի շրջանակներում անցկացվել են նաեւ այլ մրցույթներ, մրցել են դահուկորդները, վազորդները, վոլեյբոլիստները եւ սահնակորդները։
«Այս միջոցառումը հնարավորություն տվեց մարդկանց հիանալ ձմեռային Ջերմուկի գեղեցկությամբ, ինչպես նաեւ լավ ժամանակ անցկացնել»,- ասաց միջոցառման կազմակերպիչներից Կարապետյան Արեգը։











