Ճապոնական կենդանաբանական այգում փոքրիկ պինգվինիկի տեսագրությունը ինտերնետում գնալով ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերում:

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է փոքրի պինգվինը հետապնդում կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկին, ամենայն հավանականությամբ, նրան իր ծնողը համարելով: Փոքրիկը ոչ մի քայլ հետ չի մնում մարդուց: Այն YouTube-ում արդեն ավելի քան 1,5 միլիոն դիտման է արժանացել: