Էստոնական պարաշյուտ-ակումբի 31-ամյա ներկայացուցիչ Ալեքսանդր Տրուուն արել է այն, ինչն առաջին հայացքից անհնար է թվում. այս ձմեռ նա Թաիլանդում երրորդ Suspension բեյս-թռիչքն է կատարել պարաշյուտով, որն ամրանում է հատուկ սարքերով մարզիկի մեջքին:

«Suspension բեյս-թռիչքն իրականացվել է էքստրեմալ փիրսինգով զբաղվող մոսկովյան խմբի հետ միասին: Նրանք փորձառու տղաներ են, նույնիսկ լավագույնն են աշխարհում, ուստի թռիչքը մանրամասն մտածված էր»,- պատմել է Ալեքսանդրը:

Նրա խոսքով՝ այս թռիչքով էքստրեմալները ցանկացել են ցույց տար, որ մարդկային մտածողության սահմաններն այն շրջանակներն են, որոնք մարդիկ են իրենց համար սահմանել: Իրականում մարդն ավելին է կարող, քան մտածում է:

«Քանի որ բեյսջամփինգն ամենավտանգավոր մարզաձեւերից մեկն է, վնասվածքները, ցավոք, անբաժան մաս են կազմում: Վաղ թե ուշ մարզիկը վնասվածք է ստանում, սա ժամանակի հարց է ու կախված է մարդու հաջողությունից»,- հավելել է Ալեքսանդրը՝ հիշեցնելով իր վնասվածքը:

Այն հարցին, թե  ինչ եք զգում թռիչքի պահին, Ալեքսանդրը պատասխանում է. «Էյֆորիա: Ադրենալինի անհավանական մղում: Հույզերն ու զգացմունքները, որոնց դեռ փոխարինում չեմ գտել այլ զբաղմունքում: Բոլոր պարաշյուտիստները այս կամ այլ չափով ադրենալինի թմրամոլներ են, ուստի մենք շարունակում են թռչել ու դրանից հաճույք ենք ստանում»,- հաղորդում է Postimees-ը: