Ուկրաինական ոստիկանությունն արդեն վիրավորել է Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցող ացիայի ավելի քան տաս մասնակիցների: Վիրավորների մեծ մասը վիրավորվել են գլխի շրջանում: Պոկվել է մի երիտասարդի դաստակ: Նրան տարհանել են մյուս ակտիվիստները, հաղորդում է «Ցենզոր.ՆԵԹ»-ը:

Հաղորդվում է, որ վիրավորներից շատերի մոտ վնասվել են աչքերը, նռնակների բեկորներից ու ռետին փամփուշներից եւս բազմաթիվ վնասվածքներ կան:

Հաղորդվում է, որ երկու կանայք ռետին փամփուշտներից վիրավորվել են սրտի ու դեմքի հատվածներում: Պատգամավոր Ալեքսանդր Արոնեցի խոսքով՝ «Բերկուտ»-ցիները հենց տանիքից կրաել ու նռնակներ են նետել ցուցարարների վրա:

 Իրենց հերթին ակտիվիստներն իրավապահների հետ բախումների ժամանակ կիրառել են Մոլոտովի կոկտեյլ, փոկել ու իրավապահների վրա են նետել սալաքարեր, այս մասին Ուկրինֆորմին հաղորդել են Ուկրաինայի ՆԳՆ-ից:

Ոստիկանության տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել Գերագույն Ռադայի մոտ՝ Գրուշեւսկի, Սադովայա, Ինստիտուտսկայա, Շելկովիչնայա փողոցներում ու Մարիինյան պուրակում: