Ոստիկանները գրպանահատության կասկածանքով բերման են ենթարկել Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ` 43-ամյա Արմեն Ա.-ին ու Արմեն Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ տեղեկություններ ստանալուց հետո` ոստիկանները կասկածյալներին պահել են իրենց տեսադաշտում, տեսել, թե ինչպես են նրանք Մաշտոցի պողոտայում 58 համարի երթուղուց իջնում եւ հեռանում: Ոստիկանները հետապնդել են Արմեն Ա.-ին եւ Արմեն Դ.-ին ու բերման ենթարկել:

Արմեն Ա.-ն խոստովանել է, որ ինքն ու ընկերը մի կնոջ պայուսակից գողություն են կատարել:

Նրանց խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են գողացված դրամապանակն ու ակնոցը:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: