ԱՄՆ Միսուրի նահանգի 54-ամյա բնակիկչը, որը կույր է և մտավոր թույլ կարողություններ ունի, Օզարկ քոլեջի բասկետբոլի խաղի ժամանակ 3 միավորանոց նետում է իրականացրել:
Ինչպես տեղեկացնում է AP-ը, Մայքլ Քվինը 6 տարի առաջ մի քանի անգամ ընկել է, ինչի հետևանքով կորցրել է տեսողությունը և մտավոր կարողությունների մեծ մասը:
Հետագայում Մայքլ Քվինը միացել է Օզարկ քոլեջի ծրագրին, որի շրջանակում քոլեջի մարզիկները հաշմանդամներին օգնում են սպորտով զբաղվել:
Մայքլին հաջողվել է գնդակը նետել զամբյուղի մեջ` հետևելով զամբյուղի տակ կանգնած մարդու ցուցումներին:
Հաջող նետումից հետո Մայքլը գրավել է ամերիկացիների ուշադրությունը և հնարավորություն ստացել մեկ տարի անվճար օգտվել Մաքդոնալդսի ծառայություններից:











