«Ուկրաինական ճակատ» համաուկրաինական հանրային միությունը հայտարարել է ազգային գվարդիան համալրելու նպատակով համընդհանուր մոբիլիզացիայի մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում, փոխանցում է «Կորեսպոնդենտը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Խարկովում որոշում էր կայացվել ստեղծել «Ուկրաինական ճակատ» միությունը: Հասարակական միության խորհրդանիշ է ընտրվել Գեորգիեւյան ժապավենը: Շարժումը ղեկավարում են Միխայիլ Դոբկինն ու Գենադի Կերնեսը:
Միության Նախագահը առաջարկել է աջակցել հանրաքվե անցկացնելու ազգային նախաձեռնությանը, որի ընթացքում վերջնականապես որոշում կկայացվի Գերագույն ռադայի պատգամավորների անձեռմխելիությունը չեղյալ հայտարարելու ու պատգամավորների թվի կրճատման վերաբերյալ:











