Կիեւում հատուկջոկատայինները եւ Ներքին զորքերի ստորաբաժանումները զանգվածաբար լքում են Գրուշչեւսկի փողոցն ու հեռանում Կառավարության շենքից:

Նրանք հանձնվում են անվտանգության երաշխիքներ ստանալով: Մայդանի ինքնապաշտպանության անդամները ամբոխի միջով միջանցք են բացել եւ փորձում են ապահովել, որ բերկուտցիներին ծեծի չենթարկեն:
Անցակետերով մեկը մեկի հետեւից ավտոբուսներ են անցնում, անցել են նաեւ երկու զրահամեքենաներ: Զինծառայողները շարքով հեռանում են մերտրոյի «Արսենալնայա» կայարանի կողմը, հաղորդում է «URA-ինֆորմ»-ը:

Առավոտյան ժամը 10:00-ի դրոկթյամբ (Երեւանի ժամանակով 12:00-ին) արդեն մի քանի տասնյակ հատուկջոկատայիններ լքել են կառավարական թաղամասը, սակայն Մարյինյան այգում տիտուշկաները դեռ մնում են, նրանք խմբավորվում են եւ տարբերակիչ ժապավեններ կապում:

Ինստիտուտսկայա փողոցում ինտենսիվ մարտեր են ընթանում Մայդանի իշքնապաշտպանության ուժերի եւ «Բերկուտի» միջեւ: Մայդանում տեղի ունեցող իրադարձություններին կարելի է հետեւել առցանց տեսահեռարձակման օգնությամբ: