Փետրվարի 20-ի առավոտից Կիեւում տասնյակ մարդիկ են սպանվել, հիմնականում հրազենային վնասվածքներից: Այդ մասին ասվում է Facebook-ում Եվրամայդանի էջում:

Սոցցանցում տեղադրված լուսանկարում երեւում է, որ «Կոզացկի» հյուրանոցի մոտ ութ դիակ է գետնին:

Տվյալ պահին Մայդանում ահռելի քանակությամբ վիրավորներ կան, չեն հերիքում շտապօգնության մեքենաները: Կիեւցիները վիրավորներին դուրս են բերում սեփական մեքենաներով, հաղորդում է «Ցենզոր.նետը»:

Միեւնույն ժամանակ, այսօր Մայդանում ակտիվիստներին կոչ են անում դուրս չգալ բարիկադներից: Ցուցարարներին խնդրում են ամրացնել բարիկադները:

«Սվոբոդա» կուսակցության պատգամավոր յուրի Սիրոտնյուկի խոսքով, ոստիկանական դիպուկահարները կրակում են ակտիվիստներին օգնող բժիշկներին: