Ադրբեջանի  զինումը մտահոգում է միջազգային հանրությանը եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մտահոգում է և միջազգային հանրությանը, և եռանախագահող երկրներին, որոնք միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման գործում և համապատասխան մեխանիզմի ստեղծման, որը կզբաղվի հրադադարի խախտման հետաքննություններով»,- ասաց Նալբանդյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարակից տարածքները վերադարձնելու առաջարկներին՝ արտգործնախարարը խորհուրդ տվեց դիտարկել միայն եռանախագահող երկրների նախագահների արած հինգ հայտարարությունները։

 Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացին՝ Նալբանդյանն ասաց, որ այն ընթանում է իր հունով. «Մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետեւ վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին Հայաստան, Ղարաբաղ, հանդիպեցին ղեկավարության հետ, Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր»: