Ցունամիից քշված տղան 10 տարի անց գտնվել է: Ինդոնեզիայում 10 տարի առաջ տեղի ունեցած ցունամիի հետեւանքով գտնված աղջկա պատմությունը հաջող շարունակություն է ունեցել: Այժմ գտնվել է նաեւ աղջկա եղբայրը:

Վերջերս հայտնի էր դարձել, որ ինդոնեզիական ընտանիքը գտել է 10 տարի առաջ ցունամիի հետեւանքով կորած աղջկան: Այժմ ընտանիքը գտել է նաեւ իր երկրորդ կորած երեխային՝ գտնված աղջկա եղբորը, հաղորդում է NTDT-ը:

Արիֆն այժմ 17 տարեկան է: Աղետի ժամանակ նա 7 տարեկան է եղել:

Երեխան հայտնվել է իրեն անծանոթ տեղանքում: Մի քանի տարի նա թափառաշրջիկի կյանքով է ապրել, որից հետո մի զույգ նրան որդեգրել է: Նրանք կապվել են տղայի ծնողների հետ, երբ վերջերս հեռուստացույցով տեսել են նրա գտնված քրոջ մասին լուրն ու նրա լուսանկարը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, աղջկան գտել են այս տարվա հունիսին: Նրան որդեգրել եւ մեծացրել է մի տարեց կին՝ երեխայի տնից 150 կմ հեռավորության վրա: Այժմ 14-ամյա աղջիկը վերադարձել է իր ընտանիք: