Հսկայական գրուպերը (ծովային պերկես) 1.5 մետր երկարությամբ շնաձուկ է կուլ տվել: Ամերիկյան Ֆլորիդայի Բոնիտա Սփրինգսի ափերին տեղի ունեցած միջադեպը նկարահանել է ձկնորսը, ով բռնել է շնաձկանն ու պատրաստվել ջրից դուրս բերել:
Մի քանի օրվա ընթացքում հոլովակը 10.6 մլն դիտում է ունեցել:











