Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը: Երկու երկրների կառավարությունների անդամներին ողջունելուց հետո Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին ուղեւորվել են Վրաստանի կառավարություն, որտեղ եւ քիչ անց տեղի կունենան  բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաեւ այցելություն Թբիլիսիի հայկական եկեղեցի եւ հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: