Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն կատակել է, որ մտադիր է ութոտնուկ Պաուլին անվտանգության աշխատակիցներով ապահովել։ «Ես անհանգստանում եմ նրա համար։ Մտածում եմ հատուկ խումբ ուղարկել նրա պահպանության համար»,- հայտարարել է Սապատերոն։

Իսպանիայի շրջակա միջավայրի պահպանության եւ ձկնորսության նախարար Ելենա Էսպինոսան էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրոպայի նախարարների խորհրդի նիստում խնդրելու է  արգելել որսալ Պաուլին, որպեսզի գերմանացիները չուտեն նրան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ութոտնուկը կարողանում է գուշակել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի արդյունքները։

Գերմանիայի հավաքականի՝ իսպանացիներից կրած պարտությունից հետո զայրացած գերմանացիները նրա հասցեին սպառնալիքներ են հնչեցնում եւ նրա մսից պատրաստված բաղադրատոմսեր առաջարկում ։