Այսօր՝ ապրիլի 10-ին,  հանրապետության բոլոր դպրոցներում կպատրաստեն անմոռուկներ:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների սովորողները, դասղեկի  ժամին կպատրաստեն անմոռուկներ: Յուրաքանչյուր սովորող պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ  կողմում նշելով  իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը):

Անմոռուկի պատրաստման ձևին կարելի է ծանոթանալ տեսանյութում: