Ռազմական ոլորտում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցության վերաբերյալ Հայաստանը պարբերաբար արտահայտում է իր մտահոգությունը, սակայն իրավիճակը վերահսկելի է: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եթե համեմատենք ռազմատեխնիկական առումով Ռուսաստանի համագործակցությունը Հայաստանի եւ այլ երկրների հետ,  ապա ամենաշատ միջոցառումներն այս ոլորտում Հայաստանի հետ են իրականացվում: Ընդ որում, վերջին շրջանում կնքված կարեւոր պայմանագրերը պայմանավորում են զարգացումը ռազմատեխնիկական ոլորտում»,- ասաց նախարարը: