Չեչնիայի ղեկավար Ռազման Քադիրովը դիտողություն է արել հանրապետության բնակիչները, որոնք WhatsApp-ում ակտիվորեն քննարկում են ոստիկան Նաժուդ Գուչիկովի եւ 17-ամյա Լուիզա Գոյլաբիեւայի հարսանիքը: YouTube-ում հայտնվել է չեչենական հեռուստաալիքի ձայնագրությունը: Հետաքրքիր է, որ Քադիրովը մարդկանց դիտողություն է արել հենց Գուչիկովի ներկայությամբ:
«Չէ՞ որ դա օտար կին է: Ինչպե՞ս կզգայիր, եթե քո մասին այդպես խոսեին: Նա հայր, եղբայր, հորեղբայր ունի: Դուք ինչ-որ մեկի դստերն եք քննարկում: Երբ դիպչում ես աղջկա, ընտանիքի պատվին եւ արժանապատվությանը, գիտե՞ս, թե դա ինչ է նշանակում: Գիտե՞ս՝ ինչ է նշանակում թշնամություն, արյան վրեժ: Փորձության մի ենթարկեք մարդկանց համբերությունը: Չեչեն եղեք: Մտածեք ձեր որդիների եւ դուստրերի մասին: Ալլահի անունով եմ երդվում, ընտանիքի պատվին դիպչողներին ոչ ոքի չեն թողնի: Նման բաներ մի գրեք»,- մասնավորապես ասել է Քադիրովը՝ հավելելով, որ ամեն օր տասնյակ աղջիկներ են ամուսնանում ծերերի եւ թմրամոլների հետ, իսկ հետո բաժանվում են:
«Իսկ սա հարսանիք էր, որտեղ թերություն չես գտնի: Ամեն ինչ արվեց չեչենական սովորույթներով եւ Ռուսաստանի օրենքներով: Այդ ընտանիքը երջանիկ է: Հանուն Բարձրյալի եւ հանուն Մարգարեի, հանգիստ թողեք նրանց»,- հայտարարել Է Քադիրովը:
Հայտնի չէ, թե ինչպես է նա իմացել WhatsApp-ի հաղորդագրությունների մասին: Իսկ 17-ամյա Լուիզա Գոյլաբիեւայի եւ Նաժուդ Գուչիկովի ամուսնությունը գրանցվել է մայիսի 16-ին, Գրոզնիում: Իսկ հետո պարզվել է, որ ամուսնությունը գրանցած կինը լրագրող է:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ աղջկան ստիպում են ամուսնանալ, իսկ Գուչիկովը, իբր, սպառնացել է նրա ազգականներին: Չեչնիայի իշխանությունները հերքել էին լուրերը:











