Մեքսիկայի Կերետարո նահանգում թեթեւ շարժիչով օդանավն ընկել է ավտոմայրուղու վրա, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ փոքր երկշարժիչանի օդանավը օդ է բարձրացել Կերետարոյի միջազգային օդանավակայանից եւ մի քանի րոպե անց ընկել ավտոմայրուղու վրա: Քննության տվյալներով, օդանավը փորձնական թռիչք էր իրականացնում, որում եղել է 5 մարդ, այդ թվում օդաչուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախնական վարկածով օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարի մայրուղու վրա, սակայն չի կորցրել է կառավարումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: