Մարոկկոյի իշխանությունները երկրից արտաքսել են Ֆրանսիայի քաղաքացի, Femen շարժման երկու ակտիվիտուհիների՝ թոփլես ակցիայի պատճառով:
Աղջիկների բողոքի ակցիան կայացել է հունիսի 2-ին Ռաբաթի հին մզկիթում: Ակտիվիստուհիները մերկացրել են իրենց կուրծքը եւ համբուրել իրար, դրանով բողոքելով Մարոկկոյում նույնասեռականներին հետապնդելու դեմ:
Հասան մզկիթը կառուցվել է 12-րդ դարում, որտեղ տարեկան այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ:
Կանայք կալանավորվել են Ռաբաթի միջազգային օդանավակայանում, երբ լքում էին Մարոկկոն: Արդյունքում ֆրանսուհիների նկատմամբ արտաքսման որոշում է կայացվել, եւ հետագայում նրանք չեն կարող այցելել Մարոկկո, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Մարոկկոյում նույնասեռները քրեական պատասխանատվության են ենթարկվում: Նախորդ տարվա մարտին ԱլՀոսեյմա քաղաքի դատարանը երկու տղամարդկանց այդ հոդվածով ազատազրկել էր 1,5 տարով:











