Շվեդական Թագավորական ինստիտուտի գիտնականները պարզել են, թե աչքերի շարժմամբ ինչպես կարելի է կարդալ ուրիշի մտքերը:
Ուշադրության արժանի հանգամանքներից մեկը բիբերի փոփոխությունն է՝ նեղացումը կամ լայնացումը: Օրինակ՝ անվստահության կամ վախի զգացողության դեպքում բիբերը զգալիորեն լայնանում են, իսկ բացասական զգացողությունների արտահայտման դեպքում՝ նեղանում:
Ըստ Svopi-ի, մարդու աչքերի շարժմանն ուշադիր հետեւելու դեպքում կարելի է նաեւ պարզել, թե այդ պահին նա ինչի մասին է մտածում: Այսպիսով, ըստ գիտնականների, աչքերն արտացոլում են մարդու ներքին ապրումները եւ կարող են շատ հետաքրքիր բաներ պատմել:











