Քալիֆորնիայի Միրթլ Բիչ սաֆարի զբոսայգում Բելլա անունով լաբրադոր ցեղատեսակի շունը ընկերացել է Փուչիկ մականունով աֆրիկյան փղի հետ։

Շան տիրոջ խոսքով՝ կենդանիները բարեկամացել են ջրային պրոցեդուրաների հանդեպ ընդհանուր սիրո պատճառով։ Երբ փիղը ջուրն է մտնում, շունը հաճախ նստում է նրա մեջքին կամ գլխին եւ այնտեղից ցատկում ջուրը։ Կենդանիները սիրում են լողալ, գրում է «Միրտեսեն»-ը։

Բելլան եւ Փուչիկը 2 տարի շարունակ ընկերություն են անում, եւ այդ ընթացքում միշտ միասին են սնվում, լողանում եւ խաղում խոտերի մեջ։