Համացանցում հայտնի է դարձել Կանադայի Տորոնտո քաղաքի կենդանաբանական այգում բնակվող Դա Մաո անունով պանդան։ Կենդանաբանները փորձարկելու համար վանդակում ծածկոց են դրել, տեսնելու համար, թե ինչ կանի պանդան դրա հետ։ Որքան էլ տարօրինակ է, կենդանին միանգամից հասկացել է իր անելիքը, հաղորդում է Mirror-ը։

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է Դա Մաոն պառկած հատուկ իր համար պատրաստված մահճակալին։ Այդ պահին նա շատ նման է մարդու, որը ծանր օրից հետո հոգնած պառկած է հեռուստացույցի առջեւ։ Հանկարծակի պանդան նկատում է, որ իր գլխավերեւում ծածկոց է կախված։ Նա աստիճանաբար ծածկոցը քաշում է վրա, հաղորդում է Vesti-ին։

Արդյունքում Մաոն հասկանում է, որ կարող է ամբողջովին ծածկվել, ինչն էլ անում է, որից հետո քնում է 10 ժամ։