ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական երկխոսությունն անհնար է: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանում Գլխավոր դատախազության 2014թ. կատարած աշխատանքի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նշենք, որ ՀԱԿ պագամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատել էր Կոստանյանի գործողությունները, գլխավոր դատախազին մեղադրել էր աղմկոտ հանցագործությունների ֆիգուրանտներին կոծկելու մեջ:

«Խորհրդարանի ամբիոնը անհատի կամ կուսակցության ինքնահաստատման հարթակ չէ: Կուսակցության նպատակն է օբյեկտիվ քաղաքական գնահատական տալ: Իսկ երբ նման էմոցիոնալ հայտարարություններ են արվում, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մեծ ափսոսանք եմ զգում»,- հայտարարել է գլխավոր դատախազը: