Business Insider պարբերականը հետաքրքիր պատմություն է հրապարակել Դեւիդ Դեւոր ավագի մասին, որը դարձել է «Դեւիդը ատամնաբուժարանից հետո» հանրահայտ վիրուսային հոլովակի հեղինակը։ Հոլովակում գլխավոր դերը խաղում է նրա որդին։
YouTube-ում տեղադրված այս մեկ հոլովակը տղամարդուն հնարավորություն կտա 6 տարի չաշխատել՝ վայելելով գովազդից ստացվող եկամուտը։ Այս պահին հոլովակն արդեն դիտել է մոտ 130 մլն մարդ։ Հոլովակի հաջողությունն ապահովում է նարկոզից հետո ուշքի եկած տղան, որն իրեն մի փոքր անսովոր է պահում, գրում է RG-ն։











