Ցուցարարների կողմից Բաղրամյանի պողոտա բերված եւ որպես բարիկադներ շարված աղբամանների մեջ պարկերով քարեր կան։ Այս մասին հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` նշելով, որ իրենք նման ահազանգ ունեն եւ պետք է ստուգեն աղբամանները (ֆոտոռեպորտաժ)։
Ցուցարարները հայտարարեցին, որ դա սադրանք է, սակայն թույլ տվեցին ստուգել աղբամանները։ Ոստիկանները դրանցից մեկում շինարարական աղբ գտան, այլ քարեր նրանք չգտան:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին դիմելով ասաց, որ իրենք դա անում են հանրային անվտանգության տկատառումներից ելնելով:











