Երեւանի Բաղրամյան պողոտայում գնալով ավելանում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելու պահանջով հավաքված քաղաքացիների թիվը (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները նստած են պողոտայի բանուկ մասում՝ հովանոցների տակ եւ հանգիստ շարունակում են իրենց նստացույցը:
Քիչ առաջ հավաքվածները ավելի քան 10 նոր աղբարկղներ են ավելացրել փողոցի բանուկ մասում:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:











