ԱՄՆ բանակի ձեւավորման 240-ամյակի կապակցությամբ IJReview պարբերականը 2 րոպե տեւողությամբ հոլովակ է պատրաստել, որում երեւում է, թե ինչպես է փոխվել բանակի համազգեստը այդ տարիների ընթացքում։ Հոլովակը տեղադրվել է YouTube-ում։

Նույն դերասանը, որի անունը չի հաղորդվում, տարբեր կերպարներով երեւում է հոլովակում՝ սկսած Անկախության համար մղվող պատերազմի համազգեստով մինչեւ  ժամանակակից շարքային զինվորի համազգեստը, գրում է Lenta-ն։

Հոլովակում հիշատակվում են ԱՄՆ-ի համար շատ կարեւոր հակամարտությունները, այդ թվում՝ 1812թ. պատերազմը։ Նապոլեոնյան պատերազմի ժամանակ ամերիկացիները իրենց մայրցամաքում պայքարում էին անգլիացիների հետ։ Դրա արդյունքում Մեծ Բրիտանիան ստիպված եղավ հաշտվել իր հյուսիսամերիկյան գաղութը կորցնելու մտքի հետ, իսկ ԱՄՆ-ը անկախ տերություն հռչակվեց։