ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երկու անձանց, որոնք խանութներ են թալանել՝ դիմակավորված նախագահ Օբամայի դիմակներով։

KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, Ռիվեր Ռոբիսոնն ու Ֆրենկի Էրնանդեսը մեղադրվում են առնվազն 15 զինված կողոպուտների մեջ, որոնք տեղի են ունեցել մայիսի 29-ից հուլիսի 9-ը։ Ոստիկանության փոխանցմամբ, նրանք խանութներ եւ լցակայաններ են թալանել 11 քաղաքներում։ Հանցագործների հետքի վրա դուրս են եկել մատնահետքերի շնորհիվ։

Իրավապահները խուզարկել են Ռոբիսոնի տունը եւ այնտեղ 150 թուփ մարիխուանա են գտել։ Նրանց տեղափոխել են բանտ եւ յուրաքանչյուրի համար 1 մլն դոլար գրավ նշանակել։