Mitsubishi Motors ընկերությունը հաջորդ սերնդի Pajero Sport ամենագնացի մասին հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով մոդելի արտաքին դիզայնը: Նորույթն ամբողջությամբ կներկայացվի օգոստոսի 1-ին, Բանգկոկում:

Ըստ Motor-ի, նախկինում ամենագնացի արտաքինի մասին կարելի էր դատել ընկերության հրապարակած առաջին հոլովակից, ինչպես նաեւ լրտեսական լուսանկարներից, որոնք արվել էին նորույթի գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ:

Mitsubishi Pajero Sport-ի հիմքում նոր սերնդի L200-ի հարթակն է, որը ներկայացվել է 2014 թվականի աշնանը: Մոդելը կներկայացվի 128-181 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով, ինչպես նաեւ 128 ուժանոց բենզինե շարժիչով: