Բրազիլացի հայտնի ֆոտոմոդել Ադրիանա Լիման բոքսի իր թուրք մարզիչ Ալթփուղ Օների հետ սելֆի է արել եւ այն գցել համացանց։
Տեսանյութում Ադրիանա Լիման թուրք ազգայնամոլների «գորշ գայլի» նշանն է արել եւ գայլի նման ոռնացել։
Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայի ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության անդամները սպառնացել եւ վիրավորական արտահայտություններ էին արել հայերի հասցեին, իսկ ազգայնամոլիների Կարսի կառույցի ղեկավարն ասել էր հետեւյալը. «Հիմա Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք»











