Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում 55-ամյա Կորյուն Մելոյան դանակահարել է իր վաղեմի ծանոթին՝ պատճառելով ձախ թիակի չթափանցող վնասվածք: Այս մասին ոստիկանության Արթիկի բաժնում խոստովանել է Մելոյանը: 

Տուժողի եւ կասկածյալի պատմելով՝ դեպքի օրը պատահական հանդիպել էին տուժողի դստեր տան մոտ, ինչ-որ հին պատմություններ էին հիշել, հետո վիճել ու ծեծել իրար: 

«Էկավ, թե իմ տունը ո՞նց ես մտել, դանակը հանեց, առաջ եկա, ինքը չջոկեց, որ խփեց, բռնեցի ձեռը, մտավ պռոշս,  հետո դժվարությամբ դանակը վերցրի, ասեցին արնաքամ ես լինում, ես չէի ջոկել՝  հետեւից հարված կա»,- պատմել է տուժողը: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: