Կարապի լճի հարակից տարածքում այսօր` հուլիսի 18–ին, տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած, Ձմերուկի փառատոնը։

Քաղաքապետարանի կազմակերպած «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում անցկացվող ամենամյա փառատոնին կայացավ ձմերուկի հյուրասիրություն, շոու բիզնեսի աստղերն անձամբ էին կտրատում եւ հյուրասիրում ձմերուկը այցելուներին։

Մեկ այլ հատվածում դիզայներները ներկայացնում էին կարվինգի հմտությունները` ձմերուկից ստանալով արվեստի գործեր։