Ամերիկյան Արիզոնա նահանգում հորդառատ անձրեւները շարունակվում են:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի քանի գետեր դուրս են եկել հունից՝ հեղեղելով բնակավայրերը: Ջրի հոսանքը քշում-տանում է ճանապարհին հանդիպող ամեն ինչ, այդ թվում՝ տներն ու կամուրջները:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ, անձրեւները կշարունակվեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ:
Շուրջօրյա փրկարարական աշխատանքներ են կատարվում, տեղի իշխանությունները փորձում են ակտիվորեն վերականգնել ենթակառուցվածքները: Փրկարարները բնակիչներին խնդրում են արագորեն անվտանգ վայր հեռանալ:











