Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները մեկ օրում բացահայտել են խոզի գողությունը Սասունիկ գյուղում։
Հուլիսի 14–ին գյուղի բնակչուհիներից մեկը դիմել է ոստիկանություն` տեղեկացնելով, որ իր անասնագոմի դուռը ջարդել են, խոզին գողացել` պատճառելով 150 հազար դրամի վնաս։
Նույն օրը գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված, նույն գյուղի 38–ամյա բնակիչ Լյովա Տոնոյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Խոզին գտել են Տոնոյանի տանը` մահճակալի տակ։











