Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե նկատվում է Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ տեղաշարժ ճակատի ուղղությամբ, իսկ իրենց իսկ ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունները:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ Report –ի խմբագրություն ուղարկված տեսանյութում նկատվում է տանկերից և այլ զրահատեխնիկայից  բաղկացած ռազմական շարասյանի տեղաշարժ:

Տեսանյութի հեղինակները նշում են, որ ռազմական տեխնիկան շարժվում է ճակատային գծի ուղղությամբ:

Ի պատասխան  Report-ի հարցման՝ Ադրբեջանի պաշտպանության  նախարարությունից հայտարարել են, որ ներկայացված կադրերը պատկերում են Ադրբեջանի բանակի սովորական տակտիկական տեղաշարժերը, այստեղ տակտիկական տեղակայման մասին խոսք անգամ չկա: