Հուլիսի 28-ին հայ-վրացական սահմանը հատելու փորձ կատարելիս, ձերբակալվել է 52-ամյա Արմեն Մարտիրոսյանը՝ մի շարք բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով:

Մարտիրոսյանը խոստովանել է, որ գողություն է կատարել շուրջ 10 բնակարաններից:

«Որ գողություն չանես ուրիշ ինչ անես: Ման եմ գալիս շենքի մեջ, որ դուռը բաց ա մտնում եմ: Դուռը բաց թողում են քնում, ես ռուչկեն ձեռ եմ տալիս բացվում ա դուռը մտնում եմ: Եղել ա մտել եմ բան չի եղել, եղել ա մտել եմ 6 հազար դրամ ա եղել, եղել ա մտել եմ քնած չեն եղել»,- Ոստիկանության բաժնում պատմել է Մարտիրոսյանը :

Ոստիկանության լրատվական բաժինը հաղորդում է, որ Վանաձորի բնակիչ Արմեն  Մարտիրոսյանը ձերբակալված է:

Մանրամասները Ոստիկանության տեսանյութում: