Օգոստոսի 18-ին, ժամը 16:00-ի սահմանում, կողոպուտ կատարելու կասկածանքով Հանրապետության հրապարակից ոստիկանություն կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 22-ամյա Մխիթար Մխիթարյանը:

Մխիթար Մխիթարյանը Ոստիկանության բաժանմունքում չի ընդունել իր մեղավորությունը: Ըստ նրա ուրիշի շղթան պատահաբար է հայտնվել իր ձեռքում:

«Ձեռքս հետ տարա, առաջ բերեցի, որ գնամ ինքը առաջ եկավ, ու էդ պահին մատս ընգավ իրա ցեպի վրա, որը դուրս ընգած էր, ցեպը հետս գնաց, հետո զգացի, որ ինչ որ բան ավելացավ մոտս»,- ասել է 22-ամյա Մխիթար Մխիթարյանը:

Հարուցվել է քրեական գործ ՔՕ 176 հոդվածի հատկանիշներով: Մխիթար Մխիթարյանը ձերբակալվել է:

Մանրամասները՝ Ոստիկանության պատրաստած տեսանյութում: