Հմայիչ շնիկի տեսահոլովակը դյութել է համացանցի օգտատերերին։ Տեսանյութի սկզբում երեւում է, թե ինչպես է շնիկը թաթերը պահում մեքենայի դռան բաց ապակիների վրա։ Երբ մեքենայի տերը փորձում է փակել պատուհանը՝ ստուգելու, թե ինչպես դրան կարձագանքի կենդանին, շնիկը թաթերը հետ չի քաշում, այլ զարմացած նայում է, թե ինչպես է բարձրանում ապակին, գրում է RG-ն։
Սակայն ի վերջո կենդանին զիջում է։











