Համացանցում դրամահավաք են անցկացնում սարքի համար, որը հետագայում բացակայության ժամանակ ընտանի կենդանիների համար փոխարինելու է տիրոջը:
Գաջեթը մշակողներն այն անվանում են «առաջին սմարթֆոնն ընտանի կենդանիների համար»: Կենդանու տերը կարող է սարքի մեջ իր ձայնը ձայնագրել: Սարքին մոտեցած կենդանին ուտելիք կստանա:
Ըստ Informing-ի, սմարթֆոնի օգնությամբ կենդանիներն իրենց միայնակ չեն զգա: Բացի այդ, տերն առաջինը կիմանա, որ իր չորքոտանի ընկերը չափազանց երկար է հաչում: Սարքի հեղինակները նշում են, որ դրա օգնությամբ կենդանիներին կարող են նույնիսկ սովորեցնել սելֆի անել:
Այն արտադրելու համար հարկավոր է 80 հազար դոլար հավաքել: Նշենք, որ ներկայում արդեն 21 հազար հավաքագրվել է: Սպասվում է, որ նորույթի արժեքը 149 դոլար կլինի:











