Հունգարական N1TV ուլտեւաաջ հեռուստաալիքը սեպտեմբերի 8-ին հայտնվել էր ուշադրության կենտրոնում ՝ հունգարասերբական սահմանից ստացված ռեպորտաժի պատճառով, որտեղ հեռուստաալիքի աշխատակցին նկարահանել էին գաղթականներին՝ այդ թվում երեխաներին հարվածելիս:
Ինչպես հայտնում է Le Soir հրատարակությունը՝ միջադեպը տեղի է ունեցել Ռոսկե քաղաքում, որտեղ ՝ ժամանակավոր ճամբարում բնակություն հաստատել չցանկացող ապօրինի միգրանտները ճեղքել էին ոստիկանական շղթան ու ճանապարհվել դեպի Բուդապեշտ: Փախստականներին նկարում էին բավականին շատ օպերատորներ, ու նրանցից մեկի տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Լասլո Պետրան սկզբում հարվածում իր կողքով վազող աղջկան, իսկ հետո էլ ոտքով փակում ՝ երեխայի հետ վազող մի տղամարդու ճանապարհը, ինչը հետեւանքով նա ընկնում է, հայտնում է Mignews-ը:
Այս կադրերը իսկական փոթորիկ էին առաջացրել սոցցանցերում. ֆեյսբուքում N1TV –ի էջում սկսեցին հայտնվել տարբեր լեզուներով բազմաթիվ բացասական մեկնաբանություններ՝ թե հեռուստաալիքի, թե Պետրայի հասցեին:
Հեռուստաալիքի ղեկավարությունն էլ իր հերթին հրապարակեց հայտարարություն ու տեղեկացրեց, որ անընդունելի վարքագծի համար վայ- լրագրողին հեռացրել են աշխատանքից:











