Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները օգոստոսի 22-ին Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների հետ Մարալիկ քաղաքի հին գերեզմանատան տարածքում բերման են ենթարկել նույն քաղաքի բնակիչներ 25-ամյա Արթուր և 23-ամյա Արմեն Առաքելյաններին:

Անձնական խուզարկությամբ Արմեն Առաքելյանի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կանեփանման զանգված:

Ոստիկանության բաժնում Առաքելյան եղբայրները խոստովանական բացատրություն են տվել:

Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:

Առաքելյան եղբայրները ստորագրությամբ բաց են թողնվել:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: